Ամուսնության հարցի վերաբերյալ հանրահավաք անցկացնելու նախաձեռնող խումբը նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսում: Այս մասին «interpressnews» պարբերականին փոխանցել են «էրովնուլեբի», թարգմանաբար «Ազգայիններ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ն, ընդունելով «էրովնուլեբի» շարժման կողմից ներկայացված ամուսնության հանրաքվե անցկացնելու մասին հայտը, օրերս այն ուղարկել էր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, ով, սակայն, հրաժարվել է հանրաքվե անցկացնելու առաջարկից, ասելով` «առաջարկում ներկայացված ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի»:
Օգօստոսի 10-ին «էրովնուլեբի» շարժման գրասենյակում կանցացվի նախաձեռնող խմբի հանդիպում, որտեղ կորոշվեն հետագա քայլերի ծրագիրը: «Այն կլինի արդյունավետ ու ծայրահեղ»,-հայտարարել են շարժման անդամները: Նրանք պահանջելում են Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժարականը, նշելով, որ նա ոչ լեգիտիմ նախագահ է:
Սանդրո Բրեգաձեի խոսքով, նպատակին հասնելու համար կաշխատեն իրավական հնարավոր բոլոր միջոցներով, ինչպես նաև բողոքի ցույցերով: