Վրաստանի որոշ ճանապարհահատվածներում վերականգնվել է կցորդով և բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունից, իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակություն ունեցող Ախալցիխե-Նինոծմինա և Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհահատվածներում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհը բաց է նաև Կիրովական-Կումուրդո ճանապարհահատվածում:
Ճանապարհը բացվել է նաև Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 110-146 կմ ճանապարհահատվածում, սակայն եղանակային վատ պայմաններից ելնելով՝ նշված հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրելի է: