Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը խոզի գրիպի մասին. խուճապի պատճառ չկա

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Պաատա Իմնաձեն վստահեցնում է՝ H1N1 վիրուսի ակտիվացման հետ կապված խուճապի պատճառ չկա:

Նրա խոսքերով, հարկ եղած դեպքում կրթության նախարարությանը դպրոցներին և մանկապարտեզներին ուսումնական գործընթացի կասեցման վերաբերյալ շրջաբերական կուղարկի։

«Այժմ գրիպի վիրուսի 256 դեպք է գրանցված 100 հազար բնակչի հաշվով: Այս շաբաթվա ընթացքում հիվանդացության նվազում է նկատվում», — ասել է Իմնաձեն:

Հիշեցնենք՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնել են, որ Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: Սակայն, ինչպես հայտնում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է: