Խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիայի խոսքով, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն տարվա վերջին օրը պահանջել է նշանակել իրավաբանական հանձնաժողովի նիստ՝ քննարկելու դատավորների նշանակման հարցը:
Բեսելիայի խոսքով, ինքը դեմ է դատավորների նշանակման հարցն արագացված կարգով քննարկմանը, այդ պատճառով իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թողելով` հետաձգել է գործընթացը:
Բեսելիան իր հրաժարականի մասին հայտնել է դեկտեմբերի 27-ին: Նրա խոսքով, պաշտոնը լքելու մասին խորհրդակցել է կուսակցության հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ: