2018 թվականին Վրաստանից 53 երկիր է արտահանվել 86,2 միլիոն շիշ գինի։ Վրաստանի գինու ազգային գործակալությունը սա համարում է վերջին 30 տարիների ռեկորդը:
Ռուսաստանը շարունակում է գլխավորել արտահանման երկրների ցանկը: 2018-ին ՌԴ է արտահանվել 53,7 միլիոն շիշ գինի: Արտահանման հնգյակում են նաև Ուկրաինան, Չինաստանը, Ղազախստանը, Լեհաստանը:
2018-ին արտահանված գինիների արժեքը 203 միլիոն լարի է:
Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով 2017-ի համեմատ այս տարի արտահանումն աճել է 12 տոկոսով: