Նախագահի աշխատակազմից չեն հստակեցում, թե դատավորների հետ կապված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդյոք հանդես կգա հայտարարությամբ, թե ոչ:
Interpressnews լրատվականը համապատասխան հարցով դիմել է թե նախագահի աշխատակազմի ղեկավարին, թե խորհրդարանական քարտուղարին:
Ինչպես հայտնի է, արդարադատության գերագույն խորհրդի կողմից գերագույն դատարանի դատավորների պաշտոնում ներկայացված թեկնածուների հանդեպ հասարակության մի մասը քննադատական դիրքորոշում ունի և կոչ է անում խորհրդարանին Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ընտրել թեկնածուներին: Բացի այդ, հասարակության մեծ մասը դժգոհ է, որ Լևան Մուրուսիձեին անժամկետ է նշանակվել վերքննիչ դատարանի դատավորի պաշտոնում:
Լրատվականի փոխանցմամբ, փորձագետները կարծում են, որ դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուրջ ուշադրության կարիք ունի ինչպես խորհրդարանի, այնպես էլ նախագահի կողմից: