Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն չի բացառում՝ Մթածմինդա ընտրատարածքից իր թեկնածությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջադրելու հնարավորությունը:
«Բնականաբար, ոչինչ չեմ բացառում՝ այն նպատակներին հասնելու ճանապարհին, որոնց համար ես գտնվում եմ Արդարադատության բարձրագույն խորհրդում: Եթե պարզվի, որ ես կաշվից դուրս եմ գալիս, բայց հեռանկարներ չկան, ապա ես ոչ մի միջոց չեմ բացառի՝ դա լինի հասարակական գործունեություն, կամ հազարավոր այլ մեթոդներ»,- լրագրողներին ասել է Աննա Դոլիձեն:
Ինչպես հայտնի է, Մթածմինդայի մեծամասնական պատգամավորը Սալոմե Զուրաբիշվիլին էր, նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հետ կապված՝ նշված շրջանում պետք է կրկին մաժորիտար պատգամավորի ընտրություն անցկացվի: