Վրաստանը Սան-Ֆրանցիսկոյում հյուպատոսություն կբացի

2019 թվականին Վրաստանը ծրագրում է Սան-Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսություն հիմնել:

Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ Սան-Ֆրանցիսկոյի վրացական հյուպատոսարանը զբաղվելու է տնտեսական բնույթի հարցերով, մասնավորապես՝ «Սիլիկոնային հովիտ»-ի հետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրմամբ:

«Սիլիկոնային հովիտ»-ում են կենտրոնացած առաջատար ՏՏ ընկերությունները, բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող միջազգային կորպորացիաների և շատ ընկերությունների կենտրոնական շտաբները:

Զալկալիանին ասել է, որ չնայած ուժեղացված է լինելու տնտեսական կոմպոնենտը, այնուամենայնիվ, հյուպատոսությունն աշխատելու է սովորական տեմպով։