Դեկտեմբերի 28-ից հունվարի 13-ը առաջին հանրապետության հրապարակում ամեն օր համերգ, թատերական ներկայացումներ և ժամանցային շոուներ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով Ձմեռ պապն արդեն ճանապարհին է և Թբիլիսի կհասնի դեկտեմբերի 28-ին:
«Դեկտեմբերի 28-ին մենք կբացենք ամանորյա գյուղը, որը կլինի կախարդական: Իրոք շատ գեղեցիկ կլինի և ուզում եմ բոլորին հրավիրել: Եկեք ձեր երեխաների և թոռնիկների հետ: Բոլորին դեկտեմբերի 28-ին, ժամը 20:00-ին հրավիրում ենք քաղաքի գլխավոր տոնածառի մոտ՝ առաջին հանրապետության հրապարակ: Այսօր Skype-ով զրուցել եմ Ձմեռ պապի հետ: Նա արդեն ճանապարհին է և շուտով կուրախացնի մեր փոքրիկներին: Այնպես որ, 28-ին սպասում եմ բոլորիդ, համեցե՛ք միասին դիմավորենք Ձմեռ պապիկին»,- հայտարարել է Կալաձեն: