Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային բաժնի տեղեկատվությամբ, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: