The Guardian հեղինակավոր բրիտանական պարբերականի տեղեկատվությամբ, ձմեռվա «ջերմացնող ըմպելիքների» լավագույն տասնյակը գլխավորում է վրացական «ճաճան» (վրացական օղի): Հոդվածը ոչ միայն ծանոթացնում է ճաճայի առեղծվածի հետ, այլև սովորեցնում է մի քանի կենաց, որ անպայման պետք է համակցվի խմիչքի հետ:
«Ըմպելով վրացական ճաճան, ընդունված է ասել՝ «Գաումարջոս»: Ամանորի գլխավոր կենացն է «Շոբաս գիլոցավթ» (Շնորհավոր Սուրբ ծնունդ)»,- բացատրում է Guardian-ը:
Հոդվածում նշված է նաև, որ խաղողի թունդ օղին՝ ճաճան, պատրաստվում է Վրաստանի գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում:
«Այցելեք ցանկացած վրացական գյուղ: Այստեղ ճաճա պատրաստում են բոլոր ընտանիքներում: Ձեզ անպայման կհորդորեն 2-3 բաժակ խմել, ահա այսպիսին են վրացիները»:
Guardian-ը հոդվածը եզրափակում է՝ վստահեցնելով՝ դուք անպայման կհասկանաք, թե ինչու են վրացիները ճաճա խմում ցրտաշունչ ձմռանը: