Դեկտեմբերի 25-ին լրանում է վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի օծման և գահակալության 41-րդ տարեդարձը։ Այս առիթով Մցխեթայի Սվետիսցխովելի տաճարում պատարագ է մատուցվում և աղոթք բարձրացվում առ Աստված:
Իլիա 2-րդի օծման արարողությունը տեղի է ունեցել 1977 թվականի դեկտեմբերի 25-ին Սվետիսցխովելիում:
Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետությունը ստանձնելու պահին Վրաստանում 30 գործող տաճար կար, այս պահին դրանց թիվը հասնում է 2000-ի, իսկ հոգևորականների թիվն անցնում է 3000-ը:
Իլիա 2-րդի գահակալության տարիներին է Թբիլիսիում կառուցվել Վրաստանի ամենամեծ՝ Սուրբ Երրորդության տաճարը՝ Սամեբան: