Այսօր Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահ է ընտրելու:
Նախագահի ընտրությունը կլինի փակ քվեարկությամբ: Նախագահ դառնալու համար հարկավոր է, որ թեկնածուն ստանա հանձնաժողովի 12 անդամների ձայների երկու երրորդը:
Դեռևս դեկտեմբերի 20-ին նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել՝ Թամար Ժվանիան, Գիորգի Ջավախիշվիլին, Լադո Բոժաձեն և Մարիամ Շենգելիան:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստը կսկսվի ժամը 14:00-ին: