Ինդոնեզիայի ափերին առաջացած ցունամիի հետևանքով զոհերի թիվն աճում է։ Վերջին տվյալներով 281 մարդ զոհվել է, 1016-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 57-ը համարվում է անհետ կորած։ Ինդոնեզիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ փրկարարները դեռ չեն եղել աղետից տուժած բոլոր տարածքներում։
Գիտնականները կարծում են, որ դեկտեմբերի 23-ին մոլեգնած ցունամիի պատճառը Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումն է:
Այս տարվա սեպտեմբերին ևս Ինդոնեզիայում հզոր ցունամի է եղել, որն առաջացել էր գրանցված ուժեղ երկրաշարժի արդյունքում։