Մուհատգվերդիի եղբայրական գերեզմանոցում երկրի առաջին դեմքերը հարգել են Օգոստոսյան պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է. «Մենք ամեն տարի գալիս ենք այստեղ մեր հարգանքի տուրքը մատուցելու այն հերոսներին, ովքեր իրենց արյան գնով պաշտպանեցին մեր երկիրը` ֆիզիկապես ու հոգեպես: Նրանց հերոսությունն այսօր էլ ուժեղացնում է մեզ ու ապագայի համար հույս տալիս: Կա մեկ իրականություն, Ռուսաստանը երբեք չի խուսափի այն անարդարությունից, որը թույլ տվեց հարևան երկրի նկատմամբ: Սա սև կետ է։ Օկուպացիան, ապա նաև Վրաստանի տարածքում՝ իբր անկախ պետությունների ճանաչումը, միշտ որպես խնդիր կանգնած են լինելոո Ռուսաստանի առջև: Մենք կվերադարձնենք մեր տարածքները, և ոչ թե պատերազմով, այլև հաշտությամբ կմիավորենք Վրաստանը, իսկ Ռուսաստանը մշտապես ստիպված կլինի պատասխանել հարցին. ինչպե՞ս այդպիսի արյունոտ քայլ ձեռնարկեց իր փոքր հարևանի նկատմամբ, ինչպե՞ս կարողացավ այդպիսի ցավ ու ողբերգություն պատճառել: Մենք իսկապես կվերադարձնենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը» ,-վստահություն է հայտնել Մարգվելաշվիլին:
Վրաստանի վարչապետը նույնպես ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել զոհված զիվորների հիշատակին: Վարչապետը լրագրողների հետ զրույցում խոսել է երկրի միասնության խաղաղ ճանապարհով վերականգնման կարևորության մասին. «Օգոստոսյան պատերազմի և Ռուսաստանի կողմից օկուպացիայի արդյունքում, Վրաստանի բնակիչները փախստական դարձան իրենց իսկ երկրում: Պատերազմի պատճառով է՛լ ավելի հեռացանք Աբխազիայից և Օսեթիայից: Վրաստանի միասնության՝ խաղաղ ճանապարհով վերականգնմանը չունի այլընտրանք: Միասնության վերականգնման գործում մեծ է նաև միջազգային հանրության դերը: Շատ կարևոր է հաշտեցման քաղաքականությունը, որը իրականացնում ենք մենք քայլ առ քայլ: Խաղաղությունը ևս չունի այլընտրանք: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արյունալի դեպքերը չկրկնվեն»,- ըստ news.ge-ի հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին։
Վրաստանի առաջին դեմքերն օգոստոսի 8-ին փոխել են Ֆեյբուքյան էջերի նկարը` տեղադրել Օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակը խորհրդանոշող սգո ժապավենով լուսանկար: