Վրաստանը տեղ է գտել Forbes-ի՝ բիզնես վսրելու համար լավագույն երկրների ցանկում: Վարկանիշում Վրաստանը զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը և առաջ է անցնում այնպիսի երկրներից ինչպիսին են Կատարը, Թայլանդը, Չինաստանը, Խորվաթիան, Բուլղարիան, Մեքսիկան, Թուրքիան, Ուրուգվայը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան և Հնդկաստանը:
Վրաստանին նշանակալիորեն զիջում են Հայաստանը (81-րդ հորիզոնական), Ադրբեջանը (70-րդ հորիզոնական), Ռուսաստանը (55-րդ հորիզոնական) և Ուկրաինան (77-րդ հորիզոնական):
Վրաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է, այդ թվում խաղողագործությունը, ցիտրուսները և պնդուկը, ինչպես նաև մանգան և ոսկին: Երկիրը արտադրում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, մետաղներ և այլն»,- գրում է Forbes-ը: