Երկար ժամանակ է գիտենք, որ դատական համակարգն անարդար է մեր երկրում, սակայն այսօր տեսանք, որ նաև անամոթ է: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան` անդրադառնալով ընդդիմադիր Դավիթ Կիրկիտաձեի կալանավորմանը:
Ուգուլավան դատարանի որոշումն անօրինական է համարում:
«Առաջին անգամ չեն նման բան անում, այսպիսի պրակտիկա ունեն և յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր հայացքը, արտահայտվելու ազատությունը սահմանափակվում է: Այսօր միայն Դավիթ Կիրկիտաձեին չեն ձերբակալել: Այսօր Իվանիշվիլին իր բնակչության կեսին պաշտոնապես հայտարարել է երկրորդ կարգի քաղաքացիներ: Միևնույն ժամանակ, տեսնում ենք երկրում մարդկանց՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, ովքեր քաղաքական ընդդիմախոսների երեսին մեզ են լցնում (նկատի ունի Մառնեուլիի քաղաքապետի հետ կապված միջադեպը, խմբ.) և վերադառնում իրենց պաշտոններին»,- հայտարարել է Ուգուլավան: