Վրաստանում Եվրամիության դեսպանը հանդիպել է ԹՊՀ-ի ուսանողների հետ

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը հանդիպել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ։

Հանդիպումից հետո ԹՊՀ-ի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն իր խոսքում կարևորել է նման հանդիպումները։

«Եվրամիության դեսպանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ սուր քննարկում: Մեր ուսանողները շատ հարցեր ունեն: Ընդհանրապես լավ է, որ նման պրակտիկա է հաստատվել», — ասել է Շարվաշիձեն: