Դեկտեմբերի 17-ին Թբիլիսիի Մետեխի կամրջի վրա կինը՝ Facebook Live-ի ժամանակ փորձել է ինքնասպանություն գործել: Կինը ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր է միացրել, խոսել է իր սոցիալական ծանր վիճակի մասին: Նրա խոսքով, քանի որ ինքն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» աջակիցներից է, ուստի պատժված է՝ չի կարող աշխատանքի ընդունվել:
Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ահազանգ է եղել, որ կինը փորձում է ինքնասպանություն գործել: Փրկարար ծառայությունն անմիջապես արձագանքել է և կնոջը դուրս բերել գետից: