Vogue ճանապարհորդական գրքույկ կոչվող հեղինակավոր ամսագրի հոդվածը խորհուրդ է տալիս այցելել Վրաստան:
«Անկախություն հռչակելուց ի վեր 30 տարիների ընթացքում Թիլիսին դարձել է հանգստի համար կենդանի վայր»,- ասված է հոդվածում:
Նշելով, որ Թբիլիսիում ստեղծվում են նոր վայրեր գիշերային կյանքի համար և նորաոճ խանութներ, Vogue-ը խորհուրդ է տալիս, թե ուր գնալ Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի ընթացքում, որպեսզի տեսնել հին քաղաքի բազմազան ճարտարապետությունը, համտեսել յուրահատուկ խոհանոցը և մասնակցել նորաոճ միջոցառումներին:
Ամսագիրը նշում է, որ Թբիլիսիի ճարտարապետությունն առանձնանում է օսմանական, պարսկական ու բյուզանդական ոճերով: Միաժամանակ այստեղ հնարավոր է տեսնել նաև խորհրդային տարիներից մնացած հետաքրքիր կառույցներ:
Հատուկ ուշադրության է արժանացել ծծմբային բաղնիքների թաղամասը՝ Աբանոթուբանին: «Աբանոթուբանիում ծծմբային ջրերի տարբեր աղբյուրներ կան, որոնք թվագրվում են 5-րդ դարին, հայտնաբերվել են այն ժամանակվա Վրաստանի թագավորի կողմից։ Ծծմբային ջրերը հրաշալի կերպով հանում են սթրեսը, ջուրը բուժիչ հատկություններ ունի»,- նշված է հոդվածում:
Նորաձևության ամսագիրը խորհուրդ է տալիս գիշերել Rooms և Stamba հյուրանոցներում՝ դրանք որակելով քաղաքի ամենաարդիական ու նորաձև հյուրանոցներ:
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս վրացական խոհանոցը համտեսել «Քեթո դա Կոտե» ռեստորանում, չմոռանալ նաև «Շավի լոմ»-ի մասին:
Հաճելի ժամանցի համար լավագույն վայրեր են ընտրվել Fabrika-ն, Art-Café-ն և Dive-ը։