Վրաստանի Օրենսդիր մարմինն այս շաբաթ կավարտի աշնանային նստաշրջանը։ Ըստ կանոնակարգի, երկրի խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Աշնանային նստաշրջանի ավարտից հետո դեկտեմբերի 26-28-ին կհրավիրվի արտահերթ նիստ, որից հետո օրենսդիրը կավարտի աշխատանքը Քութայիսիում գտնվող խորհրդարանի շենքում և կվերադառնա Թբիլիսի:
Հիշեցնենք՝ 2019 թվականից խորհրդարանն ամբողջությամբ վերադառնալու է Թբիլիսի: