Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Թբիլիսիի այն փողոցների ցանկը, որտեղ 2018 թվականին ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են արձանագրվել:
2018-ի 10 ամիսներին Թբիլիսիում տեղի է ունեցել ավելի քան 2,5 հազար ավտովթար, ինչի հետևանքով 74 մարդ է մահացել, վիրավորվել է 3,2 հազար մարդ:
ՃՏՊ-ների համար ամենավտանգավոր տարածք է համարվում Կախեթիի խճուղին: Մինչև 2018-ի նոյեմբերը պատահարների մեծ մասը գրանցվել է հենց այստեղ։ Քաղաքն օդանավակայանին միացնող խճուղու վրա մահացել է 6 մարդ:
Ցանկի երկրորդ տեղում Աղմաշենեբելի մայրուղին է: Վերջին 9 ամիսների ընթացքում տվյալ ճանապարհին մահացել է 4 մարդ: Վտանգավորությամբ երրորդ ճանապարհը Քուռ գետի առափնյա ճանապարհն է, այստեղ 10 ամսվա ընթացքում պատահարների զոհ է դարձել 5 մարդ: