Վրաստանի խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել` պահանջով, որ Սահմանադրության մեջ հստակեցվի՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությունն է:
Այսօր` փետրվարի 9-ին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է Սփյուռքի հարցերով փոխնախարար Սանդրո Բրեգաձեն:
Այս թեման կարևորվեց այս տարվա հունվարի վերջին, այն բանից հետո, երբ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, փաստաբան Գիորգի Տատիշվիլին հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու պահանջով: Իր հայցը նա հիմնավորել էր նրանով, որ Սահմանադրության մեջ ասված չէ, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև միությունն է:
՛՛Մենք հույս ունենք, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները սատար կկանգնեն մեր նախաձեռնությանը, իսկ լսումների ժամանակ հանդես կգան ազգային, հայրենասիրական և բարոյական տեսանկյունից” -ասել է Բրեգաձեն: Սահմանադրական փոփոխությունները գրանցելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից առնվազն 75-ի ստորագրությունը: Ավելի վաղ Տատիշվիլին հայտարարել էր Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106 և Սահմանադրության 36 հոդվածի անհամաձայնության մասին: