«Ողբամ այն պետությանը, որտեղ Գրիգոլ Վաշաձեն պետք է հեղաշրջում կազմակերպի», միավորված ընդդիմության անդադար ակցիաներ անցկացնելու մասին որոշումն այսպես է մեկնաբանել «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով այդ մասին հայտարարությունները ծիծաղելի են, քանի որ «Միացյալ ազգային շարժումը», ըստ նրա, կործանված կուսակցություն է:
«Մեր հանրությունը նրանց արդեն նետել է քաղաքական աղբարկղը: Ողջ ընտրությունների ընթացքում նրանք ցանկանում էին ապակայունություն ստեղծել: Նախ ողբամ այն պետությանը, որտեղ Գրիգոլ Վաշաձեն հեղաշրջում է խոստանում: Իրենք թող հեղաշրջվեն սեփական տանն ու անկողնում»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի առաջին ալիքը: