Խորհրդարանական մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեն անդրադառնալով միավորված ընդդիմության նախատեսած մասշտաբային ակցիաներին, հայտարարել է, որ երկրի զարգացման և առաջընթացի համար արդիական չեն «Միացյալ ազգային շարժման» նախատեսած հանրահավաքները:
Ըստ պատգամավորի՝ «Միացյալ ազգային շարժումը», իրականում, փողոցներում մասշտաբային ակցիաներ կազմակերպելու ռեսուրս չունի։
«Սա հաստատվեց շատ դեպքերում, ինչպես օրինակ, երբ նրանք փոքրաքանակ ակցիաներ էին անցկացնում իրենց «ոչ Վրաստանի քաղաքացի» ղեկավարի հանձնարարությամբ: Այդ մարդը (Սաակաշվիլին) Օդեսայի նահանգապետ դառնալը փոխեց Վրաստանի քաղաքացիության հետ: Այս ակցիաները Վրաստանի բնակչության համար այժմեական չեն»,- ասել է Կոբերիձեն։