Աննախադեպ իրադարձություն երկրի պատմության մեջ։ Այսպես են սահմանադրագետները բնութագրել Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը: Սահմանադրագետների խոսքով, Զուրաբիշվիլին սահմանադրության վրա երդվել է չհրաժարվելով իր պատգամավորական մանդատից, ինչը օրինախախտում է:
Կանոնակարգի համաձայն ապագա նախագահը պարտավոր էր պատգամավորական իրավասությունները դադարեցնելու համար դիմել օրենսդիր մարմնին և այս հնարավությունը նա ուներ նաև ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո:
«Այսօր մենք ունենք Վրաստանի նախագահ, ով միաժամանակ խորհրդարանի պատգամավոր է, ինչպես նաև սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ինչը օրինախախտում է»,- սահմանադրագետ Լևան Ալափիշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: