Թելավիում տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Այսպիսով, տարածաշրջանն ունի միակ կին նախագահը։
«Ես, որպես Վրաստանի նախագահ, երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջեւ, որ կպաշտպանեմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ բարեխղճորեն կկատարեմ նախագահի իմ պարտականությունները, հոգ կտանեմ քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, ժողովրդի եւ հայրենիքի հզորացման համար», — Սալոմե Զուրաբիշվիլին այսպիսի երդումով ստանձնեց երկրի նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանն ամենաբարձր մակարդակով ներկայացող հյուրը Հայաստանից է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առավոտյան ժամանել էր Թբիլիսի՝ Թելավիում մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Հատկանշական է, որ նախագահի երդմնակալության արարողությունն ուղեկցվել է նաև բողոքի ակցիայով։ «Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության ներկայացուցիչները Թելավիում են։ Ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում։