Վրաստանյան մամուլը շարունակում է լուսաբանել ամուսնության ձևակերպման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հարցը: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն անդրադառնալով թեմային, ասել է` կառավարությունը նախընտրական շրջանում այս խնդիրը միտումնավոր է ակտիվացրել: «Այժմ այս հարցն ազատորեն որոշելու հնարավորություն տվեցին. այն ժամանակ, երբ Վրացական երազանքը մեծամասնություն էր կազմում, ցանկության դեպքում կարող էր փոփոխություններ մտցնել սահմանդարության մեջ: Սակայն այսօր` նախընտրական շրջանում է Վրացական երազանքը հանրաքվեի թեման առաջ քաշում: Քաղաքացիների ստորագրությունները անտեսելու իրավունք ոչ ոք չունի, չնայած, որ անկեղծ ասեմ` նախագահի համարձակության հույսը ունեմ, սուտ կլինի»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ընթացող դատավարությունները, սակայն այս անգամ հուշագրավ է հատկապես հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությունը այն մասին, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Մայա Կոպալեիշվիլին իր որդու քավորն է: Սակայն, ըստ նրա, այս փաստը չի կարող հիմք ծառայել դատավորին բացարկ հայտնելու համար, քանի որ «դատավորը սկզբից ևեթ այս գործում անկողմնակալ է եղել»:
«Kira .ge»-ն այսպես է վերնագրել հոդվածը` «Ռուսթավի 2-ի գործը վերանայել է հենց հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի որդու քավորը»:
«Ես դատավարության կողմ չեմ ներկայացնում, նույնիսկ հեռուստաալիքը չեմ ներկայացնում այս գործում: Բայց ես կհաստատեմ, որ Մայան իմ որդու քավորն է»,-ասել է հեռուստաընկերության տնօրենը` փաստորեն, խոստովանելով նաև, որ դատավորներից մեկն էլ իր համակուրսեցին Է:
Ինչ վերաբերվում է ՍԴ-ի դատավոր Մայա Կոպալեիշվիլիին, նա չի հերքել, որ Գվարամիայի որդու քավորն է. լրագրողի տված հարցին ուղղակի չի պատասխանել:
Հիշեցնենք` «Ռուսթավի 2»-ի գործով դատավարությունը շարունակվում է 2015թ.-ի օգոստոսից: Հեռուստաընեկրության ղեկավարությունը այն համարում է քաղաքական պատվեր և ազատ խոսքի սահմանափակում:
Այդ ընթացքում իշխանությունների ու ընդդիմության («Միացյալ ազգային շարժման») միջև ՍԴ-ի շուրջ սկանդալ հասունացավ. նշվում էր, որ ՍԴ-ը կողմնակալություն է անում «Միացյալ ազգային շարժման» հետ կապված հարցերում:
Վրաստանի «Հանրապետական» կուսակցությունը այսօր ներկայացրել է ընտրացուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների անունները: «Frontnews»-ը հրապարեկլով այդ ցանկը, գրում է, որ Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին գլխավորում է ցուցակը, իսկ նրա կինը` Վրաստանի Պաղտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելի 4-րդ տեղում է: Ըտրացուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Խաթունա Սամնիձեն, 3-րդը՝ Լևան Բերձենիշվիլին: Առաջին հնգյակը եզրարափակում է Վախթանգ Խմալաձեն:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նոր վարչապետ ունի: Այս մասին կարդում ենք «Netgazeti» պարբերականում: Վարչապետ է նշանակվել Աբխազիայի նախագահի աշխատակազմի պետ Բեսլան Բարցիցին: Նա այս պաշտոնում փոխարինում է Արթուր Միքվաբիային, ով օրեր առաջ ինքնակամ լքել է կառավարության ղեկավարի պաշտոնը: Միքվաբիան պարզաբանելով իր հրաժարականի պատճառները, հայտարարել էր` բարեփոխումներ (հարկային) իրականացնելու հնարավորություն չեն տրվել:
Վրաստանում նախընտրական պայքարը շարունակվում է: Այսօր ժամը 12:00-ին «Գիրչի», «Նոր Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունները միավորվել են «Վաշաձե-Ջափարիձե-Նոր աջեր» քաղաքական դաշինքում: Վերոնշյալ կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ միավորման պատճառ է հանդիսացել ընդհանուր նպատակները, երկրի զարգացման համար տնտեսական և սոցիալական ծրագիրը և արևմտամետ ուղղությունը: Տեղեկացնում է «Liberali» պարբերականը: