Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց ադրբեջանական «Քարաբախ»-ին:
Խաղի ընթացքում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ և վազեց դեպի Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Անվտանգության աշխատակիցները հասցրին կանգնեցնել հայ երիտասարդին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չէր մասնակցել Ադրբեջանում կայացած թիմերի առաջին դիմակայությանը։
Նյութը՝ Vnews-ից: