Նինոծմինդա-Հայաստան սահմանին վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից:
Դեպարտամենտի տեղեկատվությամբ, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված ճանապարհահատվածում թույլատրելի է:
«Իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային կարևորություն ունեցող Ախալցիխե-Նինոծմինդա (ՀՀ սահման) ավտոճանապարհի Նինոծմինդա-ՀՀ սահման ճանապարհահատվածում վերականգնվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհն ազատ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հայտարարության մեջ: