«Իրակլի Կոբախիձեն չի համապատասխանում իր պաշտոնին, նա չի կարողանում իր պարտականություններն իրականացնել»,- նման հայտարարություն է արել Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն:
Դոլիձեն անդրադարձել է խորհրդարանում Իրմա Ինաշվիլիի և Նիկա Մելիայի միջև տեղի ունեցած վիճաբանությանը՝ հայտարարելով, թե խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն լծակներ ունի նման իրավիճակները կանխելու համար, սակայն այս դեպքում, փաստորեն, ցանկություն չի ունեցել:
«Միանում եմ մեր քաղաքացիների մտահոգությանը: Չեմ կարծում, թե կգտնվի մեկն, ով կցանկանա, որ իր հարկերն այսպես ծախսվեն: Մենք հարկեր ենք տալիս, որ ժողովուրդն օրենքներ ստանա, տարբեր հարցեր լուծվեն, մինչդեռ խորհրդարանն այդ գործառույթը կատարելու փոխարեն դարձել է ռինգ։ Նախկինում ասել եմ և կկրկնեմ՝ Կոբախիձեն չի համապատասխանում իր պաշտոնին: Նա չի կարողանում իր պարտականություններն իրականացնել»,- հայտարարել է Դոլիձեն: