Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին քվորում չլինելու պատճառով 2019 թվականի բյուջեի նախագիծը քվեարկության չի դրվել։
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 12-ին՝ չորեքշաբթի հայտարարել է, որ քվեարկությունը տեղի չի ունեցել անպատասխանատու գործընկերների պատճառով․ նիստին ներկա են եղել ընդամենը 69 պատգամավոր, մինչդեռ հարկավոր էր առնվազն 76 պատգամավորի ներկայություն։
2019 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի այսօր։