Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները ձերբակալել են 36-ամյա տղամարդու՝ մեծ քանակի թմրամիջոց իրացնելու փաստով: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը:
Տղամարդը ձերբակալվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու արդյունքում, Թբիլիսիում: Հետախուզության ընթացքում ոստիկանությունն առգրավել է ավելի քան 500 գրամ թմրամիջոց, որն ըստ փորձաքննության եզրակացության՝ հերոին է:
Քրեական գործ է հարուցվել «թմրամիջոցների, դրանց նման նյութերի մեծ քանակ ապօրինի ձեռք բերելու, պահելու» հոդվածով, ինչը ենթադրում է 8-20 տարվա ազատազրկում: