vali.ge․ ստուգիր արդյո՞ք «սև ցուցակում» ես

Վրաստանի կառավարության և «Քարթու» հիմնադրամի նախաձեռնությամբ «սև ցուցակում» գտնվող 600 000 քաղաքացիների բանկային պարտքերը չեղարկվում են:

Հատուկ կայքէջը, որի միջոցով հնարավոր է ատուգել` արդյո՞ք ձեզ էլ է վերաբերում նախաձեռնությունը, vali.ge-ն արդեն գործում է:

«Քարթու» հիմնադրամը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր կայքի գործելու առաջին օրը տեղի ունեցած տեխնիկական խնդիրների մասին:

Հիմնադրամը հիշեցրել էր նաև, որ դեկտեմբերի 15-ից 31-ը քաղաքացիները հնարավորություն ունեն տվյալները ստուգելու, իսկ այդ ընթացքում նրանց պարտքերը կզրոյանան: