«Վրացական քայլերթը» արդարադատության տան դիմաց բողոքի ակցիա է անցկացրել, բողոքելով օտարերկրյա քաղաքացիներին հող վաճառելու իրավունք տալու դեմ:
Վրացի ազգայնականները սահմանադրական դատարանի որոշումը, որը չեղարկել է սահմանափակումները՝ հակավրացական են անվանել: Փոխանցում է Rustavi2-ը:
Հիշեցնենք, որ սահմանադրական դատարանի պլենումը դեկտեմբերի 7-ին հակասահմանադրական էր ճանաչել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերն օտարերկրյա քաղաքացիների կողմից յուրացնելու հետ կապված Վրաստանի կառավարության մորատորիումը: