Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «երկրին մատուցած ծառայության» համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մենք հաճախ ենք ունեցել տարբեր դիրքորոշումներ և կարծիքներ, սակայն սա երբեք չի խանգարել, որպեսզի համագործակցեինք երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման գալու համար: Թեև միշտ չէ, որ ընդհանուր հայտարարի էինք գալիս, սակայն միշտ ունեցել եմ այն զգացողությունը, որ ինստիտուցիոնալ համագործակցության դրական փորձի ստեղծման ցանկությունը երկկողմանի էր և պետական շահերը պաշտպանելը մեր ընդհանուր առաջնահերթությունն էր: Որպես Վրաստանի նախկին վարչապետ, այսօր որպես շարքային քաղաքացի, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Մարգվելաշվիլիին երկրին մատուցած ծառայության համար: Հաջողություն եմ մաղթում նրան ապագա գործունեությունում»,- գրում է Գիորգի Կվիրիկաշվիլին: