Սահմանադրական դատարանի պլենումն այսօր հակասահմանադրական է ճանաչել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերն օտարերկրյա քաղաքացիների կողմից յուրացնելու հետ կապված Վրաստանի կառավարության մորատորիումը:
Օտարերկրյա քաղաքացիների համար հողերի յուրացման մորատորիումն անվաավեր է ճանաչվել, սակայն սահմանափակումները հանվում են մինչև դեկտեմբերի 16-ը, քանի որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո կգործի նոր սահմանադրություն, որը նորից կսահմանի մորատորիումով ենթադրված սահմանափակումները: Օտարերկրյա քաղաքացիները հողերը գրանցելու համար 9 օր ժամանակ ունեն: Փոխանցում է interpressnews-ը: