Միավորված ընդդիմությունը նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ, հնարավոր է, Թելավիում բողոքի ակցիա անցկացնի:
«Ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան interpressnews-ին հայտնել է, որ դեկտեմբերի 16-ին իրենց բողոքի ակցիայի վայրերից մեկը քննարկվում է հենց Թելավին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
«Քննարկվում են մի քանի վայրեր, որպեսզի իշխանությանն ավելի արդյունավետ կերպով փոխանցենք մեր պահանջները, այդ թվում է նաև Թելավին»,- հայտարարել է Բոկուչավան։
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 16-ին Թելավիում տեղի կունենա Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: