Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայիում շուրջ 800 սիրիացի է ապաստան գտել: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան:
«700-800 մարդ ենք ընդունել: Առաջին փուլում զբաղված էինք նրանց բարեկեցությամբ, որպեսզի նրանց մեր պայմանների հետ ադապտացման հնարավորություն ստեղծենք»,- հայտարարել է Խաջիմբան:
Հատկանշական է, որ մայիսի 29-ին Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: