Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նամակում Էրդողանը հույս է հայտնում, որ Վրաստանի նոր նախագահի հետ համագործակցությունը կնպաստի Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական, երկկողմ և բազմակողմանի հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: