Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ամերիկայի ժողովրդին և ԱՄՆ-ի կառավարությանը ցավակցել է ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ:
Կառավարության ղեկավարն ԱՄՆ-ի դեսպանատանը բացված ցավակցական գրքում հիշատակի գրություն է թողել:
«Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նախագահ Բուշի ընտանիքին, Ամերիկայի ժողովրդին և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը: Վրաց ժողովրդի հիշողության մեջ նախագահ Բուշը միշտ կմնա որպես հեռատես առաջնորդ և ազատության ու ժողովրդավարության համար պայքարող»,- ասվում է վարչապետի ցավակցական նամակում: