Ընտրական համակարգի փոփոխություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ այս պահանջների շուրջ միացյալ ընդդիմությունը շարունակում է քննարկումներ վարել ընդդիմադիր այլ ուժերի հետ: Արդեն ստեղծվել է ընդդիմադիր կուսակցությունների բանակցությունների խորհուրդ, որի նպատակը «երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելն է»:
«Ընդդիմադիր կուսակցությունների գրեթե մեծամասնությունը համաձայն է հիմնարար հարցերի շուրջ: Դրանք են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համամասնական ցուցակով, և ընտրական վարչարարության հիմնարար փոփոխություններ: Ակտիվ խորհրդակցություններ ենք սկսում միջազգային մեր գործընկերների հետ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ իրավիճակում է Վրաստանում անցկացվել ընտրությունները»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին: