Վրաստանի դպրոցներում հունվարից կմեկնարկի 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատմության պիլոտային դասընթացը: Օգոստոսյան պատերազմի մասին դասընթացները նոր՝ «Պաշտպանություն և անվտանգություն» առարկայի շրջանակներում կանցկացվեն, որը կանցնեն 10-րդ դասարանցիները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ դպրոցներում այս առարկայի ներդրումն արվում է վրացական բանակի ճանաչելիությանը նպաստելու և հանրության մեջ հայրենասիրական ոգու բարձրացման համար:
Նախարարությունը նոր առարկայի ուսուցման համար շուրջ 20 մանկավարժ է վերապատրաստել: