2019 թվականին Թբիլիսիի բյուջեն կկազմի 921 մլն լարի, սակայն քաղաքապետ Կախա Կալաձեն խոստանում է գումարը հասցնել մեկ միլիարդ լարիի: Այս մասին հայտարարել է Կալաձեն՝ ամփոփելով քաղաքապետի պաշտոնում անցկացրած մեկ տարին:
Կալաձեն նշել է, որ աշխատանքի սկզբում առաջնահերթություն է տվել տրանսպորտային համակարգի զարգացմանը, քաղաքի կանաչապատմանը, էկոլոգիական խնդիրների հաղթահարմանը:
Կալաձեի խոսքով մայրաքաղաքի բյուջեն մեկ միլիարդ դարձնելու դեպքում գումարի 35 տոկոսը կծախսվի առողջապահական և սոցիալական ծրագրերի ուղղությամբ: 455 միլիոն լարի էլ կծախսվի ենթակառուցվածքների ստեղծման վրա:
Կալաձեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Մամուկա Բախտաձեին և ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիին` քաղաքին հատկացրած աջակցության համար:
Հիշեցնենք, որ Կալաձեն քաղաքապետ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 12-ին։