Հատուկ գործողության ընթացքում ձերբակալված Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացու նկատմամբ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, չնայած վերջինները մեղքը չեն ընդունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ձերբակալված անձանց փաստաբան Գիորգի Ռոստիաշվիլին:
Նրա տեղեկատվությամբ, մեղադրյալները մեղադրանքի փաստաթղթի վրա գրել են «սլավա Ուկրաինե» ու չեն ստորագրել: Վերջինները չեն հասկանում, թե իրենց ձերբակալությունն ում էր պետք:
Ուկրաինայի քաղաքացիների խոսքով, նրանք Վրաստանում են տուրիստական նպատակներով, սակայն վերջին օրերի ընթացքում նրանց հետևել են կասկածելի անձինք` հավանաբար օրինապահ մարմինները:
Ուկրաինայի ռադայի պատգամավոր Սիմիոն Սեմեչենկոյի կարծիքով, սա քաղաքական սադրանք է:
Հիշեցնեք, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել Թբիլիսիի Լիխաուրիի փողոցի վրա գտնվող «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում:
Հյուրանոցային սենյակների խուզարկման ժամանակ հայտնաբերվել են «Բերետտա» և «Մակարով» մակնիշի ատրճանակներ, ինքնաշեն հրազեններ և տարբեր զինամթերքներ: