Վրաստանի ՊՆ. 25 տարում՝ 18 նախարար

ԽՍՀՄ-ի փլուզումից եւ քաղաքացիական պատերազմով զուգակցված անկախացումից ի վեր, Վրաստանը ունեցել է 18 պաշտպանության նախարար: Անկախ Վրաստանի պաշտպանական գերատեսչության առաջին ղեկավարն է եղել Ջոնի Փիրցխալաշվիլին: Մեխանիկ-մաթեմատիկի նախնական կրթությամբ Քիրցխալաշվիլին 1978 թվականին ավարտել է Ֆրունզեյի անվան ռազմական ակադեմիան եւ Խորհրդային տարիներին զբաղեցրել բազմաթիվ զինվորական պաշտոններ: Այսուհանդերձ, պաշտպանության նախարարի պաշտոնում է եղել ընդամենը մի քանի ամիս, 1991 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 1992 թվականի հունվարի 2-ը:

1992-ի հունվարին, Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել Լևան Շարաշենիձեն, ով նույնպես ընդամենը մի քանի ամիս է ղեկավարել նորաստեղծ գերատեսչությունը: Շարաշենիձեն նույնպես խորհրդային ռազմական դպրոցի ներկայացուցիչ էր: Ավարտել է Ռյազանի (օդային դեսանտուրա) ուսումնարանը: Դպրոցն ավարտել է Ուզբեկստանում, քանի որ հայրը աշխատել է Տաշկենտի երկաթուղում: Լևան Շարաշենիձեն իր ռազմական գիտելիքներով ու կարողություններով աջակցել է անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային: Վրաստանի` քաղաքացիական և Աբխազիայի պատերազմի կենտրոնական դեմքերից մեկն է:
Tengizs-kitovani-rkonshi_(cropped)
Շարաշենիձեին ՊՆ պաշտոնում փոխարինել է Թենգիզ Կիտովանին, ով մասնակցել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարության դեմ հեղաշրջմանը, այնուհետև` քաղաքացիական պատերազմին: Ակտիվ մասնակցություն է ունեցել վրաց-աբխազական պատերազմում: Կիտովանին պաշտոնանկ է արվել 93-ի մայիսին եւ ապա զբաղվել քաղաքականությամբ: Կիտովանին երկար տարիներ ապրել է Մոսկվայում, հայտնի է նաև Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման շրջանում եւ դրանից հետո ընդդիմադիր կեցվածքով, ով Միխեիլ Սահակաշվիլին խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից լինելու մեջ էր մեղադրում:

Թբիլիսիի հրետանային ուսումնական դպրոցի 1987 թվականի շրջանավարտ Գիա Կղարկղարաշվիլին փոխարինել է Թենգիզ Կիտովանիին ՊՆ ղեկավարի պաշտոնում: ԽՍՀՄ Կարմիր բանակի կապիտան, 1991-1992 թթ. Վրաստանի Ազգային գվարդիայի գումարտակի հրամանատարն է եղել: Մասնակցել է Վրաստանում քաղաքացիական և վրաց-աբխազական պատերազմներին:
263213_original
Վերջինիս փոխարինել է ԽՍՀՄ-ի վերջի արտգործնախարար, ավելի ուշ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, ով այս պաշտոնում է եղել մինչեւ 1994-ին նախագահ նշանակվելը: Շեւարնաձեյի կենսագրության մեծ մասը առնչվում է Խորհրդային համակարգին: 1928 թվականին Վրաստանի արւեմտյան` Գուրիայի Լանչխութի շրջանի Մամաթի գյուղում ծնված գործիչը, 1959 թվականին ավարտել է Ա. Ծուլուկիձեյի անվան Քութաիսիի մանկավարժական համալսարանը: 1957-1961 թթ. Եղել է Խորհրդային Վրաստանի կոմխորի առաջին քարտուղար, 1961-64 թվականներին՝ կոմխորհրդի Մցխեթայի կոմիտեյի առաջին քարտուղար, ավելի ուշ` Թբիլիսիի «մայիսի 1» շրջկոմի քարտուղար: 1958 թվականին եղել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեյի անդամ: 1964-65թթ.՝ հասարակական կարգի պաշտպանության փոխնախարար, 1965-72 Խորհրդային Վրաստանի Ներքին գործերի նախարար: 1972 թվականին ընտրվել է Վրաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեյի քարտուղար: 1985-ին նշանակվել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար: 1990 թվականին հրաժարական է տվել, սակայն 1991 թվականին Գորբաչեւի հրավերով հետ է վերադարձել պաշտոնին: Մասնակցել է Գերմանիայի միավորման բանակցություններին: 1992 թվականին հանդիսացել է Վրաստանի Ազգային խորհրդի ղեկավարը: 1992-95 թթ. եղել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: 1995-2003 թվականներին ՝ Վրաստանի նախագահ: Շևարդնաձեն մահացել է 2014 թվականի հուլիսի 7-ին` 86 տարեկան հասակում:

1994-ից մինչեւ 1998-ը Վրաստանի պաշտպանական գերատեսչությունն է գլխավորել գեներալ-լեյտենանտ Վարդիկո Նադիբաիձեն: Ռյազանի ռազմական ավտոմոբիլային ուսումնարանի եւ ապա Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) տրանսպորտի ռազմական ուսումնարանի սանը, ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգում: 1992-1994 թվականներին Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է եղել: Պարգևատրվել է 12 մեդալով և 4 շքանշանով:
epa00134716-defense-minister-david-tevzadze-is-presented-to-the-journalists-fe6w3m
Դավիթ Թևզաձեն, Վրաստանի պաշտպանության ամենաերկարակյաց նախարարն է եղել (1998-2004 թթ.): Ծագումով Աբխազիայից վրաց ռազմական գործիչը ֆորմալ ռազմական կրթություն չի ունեցել: Այսպես 1971 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, այնուհետև 1978-ին օտար լեզուների ինստիտուտը: ԹՊՀ-ում դասավանդել է մաթեմատիկական տրամաբանություն և փիլիսոփայություն: Արեւելյան մարզաձեւերով հետաքրքրվող գործիչը 1989 թվականին Վրաստանի Կարատեյի ֆեդերացիայի համահիմնադիր և առաջին նախագահն է եղել: Մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին: Դավիթ Թեւզաձեն այս պահին եւս ակտիվ քաղաքականության մեջ է: 2015 թվականին նա հիմնադրել է «Վրաստանը խաղաղության համար» ժողովրդական շարժումը, համանուն քաղաքացիական նախաձեռնությամբ:

Գելա Բեժուաշվիլին, իր նախկին ղեկավարին է փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում: Վարդերի հեղափոխությունից հետո փոխնախարար Բեժուաշվիլին, Սահակաշվիլիի կողմից նշանակվեց ուժային կառույցի ղեկավար եւ այդ պաշտոնում մնացել շուրջ 1 տարի: Կիևի պետական համալսարարի շրջանավարտ՝ Միջազգային հարաբերությունների եւ իրավունքի մասնագետ նախարարը ավարտել է նաեւ ԱՄՆ-ի Դալլասի համալսարանի իրավաբանական դպրոցը: 2003 թվականին Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցը: Մինչ 2000 թվականը աշխատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հանդիսացել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ղազախստանում: 2000 թվականից մինչեւ պաշտպանության նախարար նշանակվելը հանդիսացել է այդ կառույցի երկրորդ դեմքը:

Գելա Բեժուաշվիլիին հաջորդել է Գիորգի Բարամիձեն, ով պաշտպանության գերատեսչության ղեկավար է հանդիսացել 2004 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին: Ռազմական կրթություն չունեցող Բեզուաշվիլին, 1992 թվականին ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետը: 1992-2003 թթ. Վրաստանի խորհրդարանի անդամ է եղել: 1995-2003թթ. Եվրախորհրդում Վրաստաի խորհրդարանի պատվիրակության անդամ: 1996-1998 թթ. «Քաղաքացիների միություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար: 2003-2004 թվականներին Վրաստանի ներքին գործերի նախարար է հանդիսացել: ՊՆ-ն կարճաժամկետ ղեկավարելուց հետո, 2005-2012 թվականներին Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարարն է եղել: 2012-ից մինչ օրս պատգամավոր եւ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն է:
1293917701_1
Հարավային Օսիայում ծնված Իրակլի Օքրուաշվիլին է փոխարինել Բեժուաշվիլիին ՊՆ ղեկեավարի պաշտոնում: 1995 Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը: Մինչ 2002 թվականը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2003-2004թթ. հանդիսացել է Վրաստանի Շիդա Քարթլի շրջանի նահանգապետ: 2004 թվականին նախ` Վրաստանի Գլխավոր դատախազ, այնուհետև Ներքին գործերի նախարար եւ ապա 2004-2006թթ. Վրաստանի Պաշտպանության նախարարն է եղել: Շարունակել է կառավարության անդամ հանդիսանալ 2006-2007 թթ.` Տնտեսական զարգացման նախարար հանդիսանալով: Ի դեպ, Օքրուաշվիլիի հանդեպ 2012 թվականից հարուցվել է քրեականա գործ՝ փողերի լվացման մեղադրանքով: Այնուհետև 2013-ին քրգործը փակվել և նրա վրայից հանվել է փողերի լվացման հիմքով մեղադրանքը, սակայն շարունակվել է մաղադրվել Վրաստանի քրեական օրենսգրի ևս 3 հոդվածներով:

2006-2008 թվականներին, Վրաստանի պաշտպանության նախարար է հանդիսացել Դավիթ Կեզերաշվիլին: Ծնվել է Թբիլիսում, սակայն 1992-ին տեղափոխվել է Իսրայել եւ ապա կրկին վերադարձել Վրաստան: 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետը: Հանդիսացել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի խորհրդական: 2008 թվականի օգոստոսյան 5-օրյա պատերազմի ընթըցքում Վրաստանի Պաշտպանության նախարարն էր հենց ինքը` Դավիթ Կեզերիշվիլիի:

Վերջինիս, շուրջ 1 տարով փոխարինել է Դավիթ Սիխարուլիձեն, ով մինչ այդ աշխատել է Վրաստանի անվտանգության համակարգում եւ ապա շարունակել որպես դիվանագետ:

Միջանկյալ այս նախարարին փոխրինել է Բաչո Ախալայան: Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտը 2004-2005 թթ. Վրաստանի հանրային պաշտպալի` օմբուդսմենի տեղակալն է եղել: 2008-2009 թվականներին հանդիսացել է Պաշտպանության նախարարի տեղակալ, այնուհետև նշանակվել է 2009-ի օգոստոսին նշանակվել պաշտպանության նախարար: Ախալայան այս պաշտոնում մնացել է մինչև 2012 թվականի հուլիս ամիսը:

Դիմիտրի Շաշկինը ծնվել է Թբիլիսիում` 1975 թվականի օգոստոսի 8-ին: 1990-ականների կեսերին Արիստոտելի անվան վրաց-հունական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում սովորելիս միաժամանակ աշխատել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպառազինության ծառայությունում: 1998-ին ավարտել է ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 2009 թվականի փետրվարի 6-ին նշանակվել է պատիժների իրականացման, պրոբացիայի և իրավաբանական օգնության հարցերով նախարար, 2009-ին` Վրաստանի Կրթության և գիտության նախարար, 2012 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Վրաստանի Պաշտպանության նախարար:
images
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Միխեիլ Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության պարտությունից հետո, օրենսդիրում մեծամասնություն կազմած Վրացական երազանք կոալիցիան ձեւավորեց նոր կառավարութուն: Կոալիցիոն ուժերի միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում, երկրի պաշտպանական գերատեսչությունը բաժին հասավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Պաշտպանության նախարար նշանակվեց կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան 2012-ի հոկտեմբերին: Ծնունդով Աջարիայից, Ալասանիան մի շարք պաշտոններ է զբաղեցրել նաեւ Սահակաշվիլիի օրոք: 2006-2008թթ. հանդիսացել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ: Մինչեւ 2006 թվականը հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական: Ալասանիան հանդիսացել է նաև Վրաստանի նախագահի ներկայացուցիչը վրաց-աբխազական բանակցություններում: 2005-ի փետրվարի 15-ին նշանակվել է Աբխազիայի ինքնավար հանրապետության (վտարանդի կառավարության) ղեկավար: 2004 թվականին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, իսկ մինչ այդ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ալասանիան, ինչպես նաև 2003-ից ի վեր Վրաստանի Պաշտպանության նախարարների մեծ մասը, նույնպես ավարտել է ԹՊՀ-ի միջազգային իրավունքի ֆակուլտետը:

2014-ի նոյեմբերին, Ալասանիայի պաշտոնից հեռացումը նշանավորեց Վրացական երազանք կոալիցիայի պառակտման սկիզբը: Վերջինիս այս պաշտոնում փոխարինեց Մինդիա Ջանելիձեն, ով ՊՆ-ի միջանկյալ ղեկավար էր համարվում եւ պաշտոնավարեց ընդամենը 6 ամիս: Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության ակադեմիայի սանը, մինչ նախարար նշանակվելը հանդիսացել է Վրաստանի վարչապետի` Ազգային անվտանգության և ճնգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարը: 2012-ին ղեկավարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզական վարչությունը:
khidasheli-tina-1748x984
Պաշտպանական գերատեսչության առաջին կին ղեկավարը դարձավ Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի կինը հանդիսացող Թինաթին Խիդաշելին: 2015-16 թթ նախարար հանդիսացած Խիդաշելին մի շարք հակասական որոշումներով հանդես եկավ, այդ թվում` Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու որոշմամբ: Թինա Խիդաշելին եւս ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, 1996-ին Բուդապեշտի` Կենտրոնական Եվրոպայի համալսարանը, 2000 թվականին ուսանել է Վաշինգտոնի իրավունքի դպրոցում եւ ապա 2004 թվականին Յեյլի համալսարանում:

2016 թվականի օգոստոսի 1-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի որոշմամբ, ՊՆ ղեկավար նշանակվեց Լևան Իզորիան: Մինչ այդ, Իզորիան զբաղեցրել է Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Թողնել պատասխան