Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում 1985 թվականին ծնված Խ. Տ.-ի կանխամտածված սպանությունը տաք հետքի վրա բացահայտել են՝ ձերբակալված է 1 անձ:
Հանցագործությունը ենթադրում է 7-ից 15 տարվա ազատազրկում:
Իրավապահների կողմից անցկացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում հայտնի է դարձել, որ 1986 թվականին ծնված Գ. Մ.-ն նախկինում ունեցած կոնֆլիկտի պատճառով, վրեժխնդրության նպատակով, հրազենային կրակոցով սպանել է համագյուղացի Խ. Տ. – ին:
Ոստիկանությունը Գ. Մ.-ին դեպքից մի քանի ժամ անց Նինոծմինդայի շրջանում ձերբակալել է: Ձերբակալվածն ընդունում է կատարած հանցանքը:
Կատարվածի առնչությամբ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով: