Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության առաջարկը գնահատելիս նշել է, որ իրենք պատրաստվում ենք երդմնակալության արարողությանը և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Այսօր ականատես եղանք, որ Ազգային շարժումը չունի ոչ մի ռեսուրս, որպեսզի երկրում արհեստականորեն ստեղծի անկայունություն: Հետևաբար, մենք պետք է հետևենք մեր օրակարգին»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, որ Ազգային շարժման նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 2-ին անցկացրած ցույցի ժամանակ կառավարությանն առաջարկել էր աշխատանքային խումբ ստեղծել և միասին դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից: