2018 թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին, ՆԱՏՕ-ի շտաբակայանում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կկայանա հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) հանդիպումը Վրաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, հանդիպմանը կքննարկվի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի գործընթացի հետ կապված հարցերի ամբողջական փաթեթը: Ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձվի Սև Ծովի շրջանում առկա մարտահրավերներին և Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակին:
Վրաստանի ԱԳՆ-ի գնահատմամբ, Վրաստանի մասնակցությամբ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպումները հստակ ապացուցում են, որ դաշինքը վճռականորեն աջակցում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և, համապատասխանաբար, ևս մեկ անգամ ընդգծում Վրաստանին՝ որպես ասպիրանտ երկրի նշանակություն ունեցող երկիր ՆԱՏՕ-ի քաղաքական օրակարգում: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: