Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի «Art Hall» համերգասրահում կայացավ Վիրահայոց թեմի «Հավատքն անասան է, պետությունը անշրջելի» խորագրով համերգը՝ նվիրված Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին և Հայաստանի ուՎրաստանի պետականության վերականգնման 100-ամյակին: Համերգին ներկա էին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:
Մասնակցում էին ասմունքի, երգի, պարի համույթներ Սամցխե-Ջավախեթիի, Ռուսթավիի և այլ շրջանների մշակութային կենտրոններից: